Կոորդինատներ: 40.9586033N, 44.4178319E
Անհայտ ռուս շտաբս-կապիտանի գերեզմանը Լոռու մարզի Պուշկինո գյուղում գտնվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավերված եկեղեցու տարածքում: Եկեղեցու տեղում կառուցվել է դպրոց և որոշ տապանաքարեր տեղափոխվել են գերեզմանոց՝ ներառյալ 9-րդ մարդկոցի հրամանատար Կոնստանտին Վատերկամպֆի հուշաքարը:
Անհայտ ռուս շտաբս-կապիտանի գերեզմանը մնացել է տեղում, բայց ներառվել է պարսպի կոնստրուկցիայի մեջ և մասամբ հայտնվել հողածածկույթի տակ: Ներկա պահին տապանաքարի վրա երևում է հետևյալ գրությունը.«Այստեղ հանգչում է շտաբս – կապիտան Սպիր … … Վլադիմիրովիչի աճյունը. Ծնվ. 18.. մահացել ….»: Անհրաժեշտ է տապանաքարի վերականգնում: