Կոորդինատներ 41,1507029N, 44,7681551Е Ախթալա ՝ քաղաք է Լոռու մարզում, որտեղ X դարում հիմնադրվել է Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը: Քաղաքում կան բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում և ուղղափառ: 1801թ. Ալեքսանդր I -ի հրամանագրով Ախթալան վերածվեց Անդրկովկասում Հույն ուղղափառ եկեղեցու կենտրոնի, որտեղ XIX դարի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ սպասարկվում էին բոլոր ազգությունների ուղղափառներն առհասարակ: Մինչև 1188 թվականը վանքը պատկանում էր Հայ առաքելական եկեղեցուն և միաֆիզիտ էր (հակաքաղքեդոնական): Իվանե Զաքարյանի՝ վրաց Թամար թագուհու… читать далее »
Կոորդինատներ՝ 40.9961574N, 44.3797409E Ստեփանավանում կազակությունը երևան է եկել XIX դարի սկզբին, քանի որ ռուս-պարսկական սահմանգիծն անցնում էր Շիրակով և Լոռիով. կազակային զորքերը սահմանն էին պահում: Շատերը վերաբնակվեցին այստեղ ընտանիքներով՝ հիմնելով մի քանի գյուղ: Ստեփանավանում մասնակիորեն պահպանվել է մի քանի գերեզման: Կազակությունն Անդրկովկասում հայտնվել է դեռևս XVIII դարում ռուսական զորքի կազմում Պյոտր I-ի Կասպիական արշավանքի ժամանակ: Իշխան Ցիցիանովի 1804թ. Երևանյան արշավանքի ժամանակ արշավային կորպուսի կազմում 350 գծային կազակ կար: 1807թ. Ռուսաստանի… читать далее »
Կոորդինատներ՝ 4071585N, 4472928E XIX դարի կառույց է Էջմիածնի Սուրբ Գայանե տաճարի տարածքում: Ենթադրաբար զորանոց է կամ իջևանատուն: Կամարակապ մուտքի վերնամասում Ռուսական կայսրության զինանշանն է: Տարվում են տեղեկատվության որոնման աշխատանքներ: Էջմիածինը, գտնվելով Երևանից 20 կմ հեռավորության վրա, հաճախ է վերածվել ռազմական գործողությունների թաթերաբեմի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ: Նրա տարածքում տեղակայված է եղել ռուսական զորք: Բ.Իզյումսկու «Իմ անրևույթ ուղեկից» գրքում (Մոսկվա, 1981) Պատմվում է այն մասին, որ Սուրբ Գայանեի վանքում մի անգամ գիշերել… читать далее »
Կոորդինատներ 40.1679N, 4473054E Կորելով Ալեքսնադր Անանյևիչ (1870-1895): Զինվորական Նիժնեչիրսկի կազակական բնակավայրից: Նովոչերկասկի կազակական յունկերական ուսումնարանի շրջանավարտ 1889-1890թթ.: Թաղված է Էջմիածնում Սբ.Հռիփսիմեի գերեզմանոցում: Էջմիածինը, գտնվելով Երևանից 20 կմ հեռավորության վրա, հաճախ է վերածվել ռազմական գործողությունների թաթերաբեմի ռուս-պարսկական պատերազմների շրջանում: Նրա տարածքում տեղակայված են եղել ռուսական զորքեր:
Կոորդինատներ: 40.9586033N, 44.4178319E Անհայտ ռուս շտաբս-կապիտանի գերեզմանը Լոռու մարզի Պուշկինո գյուղում գտնվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավերված եկեղեցու տարածքում: Եկեղեցու տեղում կառուցվել է դպրոց և որոշ տապանաքարեր տեղափոխվել են գերեզմանոց՝ ներառյալ 9-րդ մարդկոցի հրամանատար Կոնստանտին Վատերկամպֆի հուշաքարը: Անհայտ ռուս շտաբս-կապիտանի գերեզմանը մնացել է տեղում, բայց ներառվել է պարսպի կոնստրուկցիայի մեջ և մասամբ հայտնվել հողածածկույթի տակ: Ներկա պահին տապանաքարի վրա երևում է հետևյալ գրությունը.«Այստեղ հանգչում է շտաբս – կապիտան Սպիր… читать далее »
Կոորդինատներ : 40.9613696N, 44.4178127E Կովկասյան հետևակային հրետանային գումարտակի 9-րդ դիվիզիայի հրամանատար Կոնստանտին Ավգուստովիչ Վաթերկամֆը թաղված է Լոռու մարզի Պուշկինո գյուղի եկեղեցու բակում։ Սև մարմարյա տապանաքարը տեղադրվել է ընտանիքի, ընկերների և ծառայակիցների կողմից: Եկեղեցին քանդել են Հայրենական Մեծ պարերազմի ժամանակ, իսկ դրա տեղում դպրոց են կառուցել։ Եկեղեցին քանդելուց հետո ռուս սպայի հուշարձանը տեղափովել է գերեզմանատուն։ Կոնստանտին Ավգուստովիչ Վատերկամպֆը ծնվել է 1856 թ․ մայիսի 14-ին, մահացել 1903-ի օգոստոսի 9-ին։ Պուշկինո գյուղի տարածքում… читать далее »
Կոորդինատներ: 39.512093N, 46.338335E Կոլորիտային քաղաք Գորիսը բաժանված պատմական բնակավայրի, ժայռային, եւ ժամանակակիցի, գտնվում Կոլորիտային քաղաք Գորիսը, որ պատմականորեն բաժանված է ժայռափոր եւ ժամանակակից բնակավայրերի, գտնվում է Սյունիքի մարզում, մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա։ Այն հաճախ անվանում են հայկական Կապադովկիա կամ բուրգերի հովիտ։ Այս քաղաքի պատմության մեջ կա նաև շատ կարևոր ռուսական էջ և այն կապված է ժամանակակից հարթավայրային բնակավայրերի հիմնադրման հետ։ Հովտում, որ նման է հարթ հատակով նավի, բնակվելու… читать далее »
Կոորդինատներ: 43.46015N, 86.19409E Կապան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվում է Մագնեզիայի եպիսկոպոս Սուրբ նահատակ Խարալամպիոսի տաճարը։ Այն կառուցվել է 1865թ․ Կովկասում փոխարքա Մեծն իշխան Միխաիլ Նիկոլայևիչի և Հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու Վրաստանի էկզարխ, արքեպիսկոպոս Եվսեբիոսի (Իլյինսկի) օրոք ուղղափառ հավատացյալների համար։ Եկեղեցին Սուրբ Խարալամպիոսի հիշատակը տոնում է նրա հոգեհանգստի օրը՝ փետրվարի 23-ին։ Տարվում են տեղեկություններ հավաքելու աշխատանքներ։
Կոորդինատներ: 30.413994N, 45.265071E Գեներալ-ֆեյդմարշալ Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչը ահռելի դեր է խաղացել հայ պատմության մեջ։ Հենց նրա ղեկավարության ներքո ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների հետ միասին 1827 թ․ հոկտեմբերի 1-ին (13) մեկ շաբաթյա գրոհներից հետո պաշարեցին Երևանի ամրոցն ու խլեցին քաղաքը պարսիկներից։ Իվան Ֆյոդորովիչը ստացավ Երևանի կոմսի կոչում։ Երևանում պահպանվել է Պասկևիչի բլուրը, որտեղ գտնվում էր գեներալի շտաբը։ Իսկ Վայոց Ձորի շրջանում՝ Նախիջևանի սահմանին, որտեղ անց էին կացվում մարտերը՝ Պասկևիչի կամուրջը։… читать далее »
Կոորդինատներ: 40.7956016N, 44.5149151E Վանաձոր քաղաքը (հին անվանումը Ղարաքիլիսա) գտնվում է Լոռու մարզում՝ ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Ռուսական Կայսրության պաշտպանական զորքերի համար շատ կարևոր ռազմավարական տեղանքում։ 1801թ․ ամբողջ Լոռու շրջանը Վրաստանի հետ միասին միացավ Ռուսական Կայսրությանը։ 1826թ․ Ղարաքիլիսա բնակավայրն ամբողջովին ավերվեց Հասան խանի կողմից ռուս-պարսկական պատերազմի ընթացքում։ 1828թ. ռուսները հիմնեցին նոր քաղաք՝ որպես զորքերի տեղակայման խոշոր կենտրոն 1828-1829թթ. թուրքական պատերազմի ժամանակ։ Քաղաքում շատ ռուսներ էին ապրում: Ըստ Խաչատուր Աբովյանի 1820-ականների… читать далее »