Կոորդինատներ: 39.512093N, 46.338335E
Կոլորիտային քաղաք Գորիսը բաժանված պատմական բնակավայրի, ժայռային, եւ ժամանակակիցի, գտնվում Կոլորիտային քաղաք Գորիսը, որ պատմականորեն բաժանված է ժայռափոր եւ ժամանակակից բնակավայրերի, գտնվում է Սյունիքի մարզում, մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա։ Այն հաճախ անվանում են հայկական Կապադովկիա կամ բուրգերի հովիտ։ Այս քաղաքի պատմության մեջ կա նաև շատ կարևոր ռուսական էջ և այն կապված է ժամանակակից հարթավայրային բնակավայրերի հիմնադրման հետ։
Հովտում, որ նման է հարթ հատակով նավի, բնակվելու պատմությունը գալիս է դարերի խորքից, գրեթե Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանից, որի տիրակալներից մեկը՝ Ռուսա I -ը նվաճել էր Գուրիայա երկիրը։ Սյունիքի պարսկական անվանումը՝ Զանգեզուր, ծագում է Գորիսի Ձագաձոր ամրոցից և նույնիսկ քարանձավային քաղաքների մեջ Գորիսը մնում էր Խնձորեսկի, Տեղի կամ Խնածախի ստվերում։
Քաշաթաղի մելիքությունում, որը բաղկացած էր քարանձավային քաղաքներից, Գորիսը երևի թե ամենափոքրն էր։ Տարբեր ժամանակներում այն հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ Կյորուս, Գորիս, Կյորես, իսկ Ռուսաստանում, որը 1813 թ․Ղարաբաղի խանության հետ միասին միացրեց Զանգեզուրը, տեղանքն անվանում էին Գերյուսի։ Տարածքը միացնելուց հետո Ռուսաստանն առաջին հերթին այստեղ կառուցեց պահակակետ, որը 1826թ․ ոչնչացվեց պարսիկների կողմից, իսկ գերյուսյան թնդանոթները վերադարձվեցին Թուրքմենչայի պայմանագրից հետո միայն։
Այդ պայմանագրի ստորագրումից հետո, Անդրկովկաս վերադարձավ խաղաղ կյանքը, որի հետ քարանձավային քաղաքներում սկսեց զարգանալ տնտեսությունը, մասնավորապես առևտուրը։ Սյունիքը շարունակում էր մնալ լեռնային խուլ վայր Ելիզավետպոլի նահանգի կազմում, առանց մեծ քաղաքների և բնակավայրերի, բայց նոր պայմաններում Գորիսը վերածվեց նահանգային Երևան տանող ճանապարհների հանգուցակետ, որից ճանապարհները տանում էին դեպի ծաղկող Շուշի և պարսկական Թավրիզ:
Երբ 1867թ․ ցարական պաշտոնյաների մոտ միտք ծագեց նորաթուխ Ելիզավետպոլի նահանգում հիմնադրել նաեւ Զանգեզուրի գավառը, տեղի մելիք Մանուչար-բեկ Հուսեինյանը (թուրքական և պարսկական անունները հայերի շրջանում ընդունված էին մահմեդականների տիրապետության տարիներին) «բռնեց գեներալ Պավել Ստարացկու կոճակից»՝ ցույց տալով նրան տեղի հարթավայրը։
Ցարական պաշտոնյաներն ու սպաները դժվար թե քարանձավաբնակ դառնալու ցանկություն հայտնեին, բայց Գորիս գետից այն կողմ գտնվող Քարե անտառի դիմաց, խոտհարքների և վարելահողերի համար մի քանի կիլոմետր լայնությամբ մի ամբողջովին հարթ տարածք կար։ Մանուչար- բեկը խոստացավ ներդրումներ անել շինարարության մեջ, և ահա 1870թ․ 4 քաղաքների շարքը (Երևան, Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ և Նոր Բայազետ) ապագա Հայաստանի սահմաններում համալրվեց Գեռյուսայի գավառական բնակավայրով, հետագայում՝ Գորիս տեղանք։ 20-րդ դարի սկզբին այնտեղ ապրում էր մոտ 1,5 հազար մարդ հիմնականում հայեր, մի քանի հարյուր մահմեդական և մոտ հարյուր ռուս, լեհ և մոլդովացի։
Սկզբնաղբյուր: https://varandej.livejournal.com/1061808.html