Կոորդինատներ: 30.413994N, 45.265071E
Գեներալ-ֆեյդմարշալ Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչը ահռելի դեր է խաղացել հայ պատմության մեջ։ Հենց նրա ղեկավարության ներքո ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների հետ միասին 1827 թ․ հոկտեմբերի 1-ին (13) մեկ շաբաթյա գրոհներից հետո պաշարեցին Երևանի ամրոցն ու խլեցին քաղաքը պարսիկներից։ Իվան Ֆյոդորովիչը ստացավ Երևանի կոմսի կոչում։ Երևանում պահպանվել է Պասկևիչի բլուրը, որտեղ գտնվում էր գեներալի շտաբը։ Իսկ Վայոց Ձորի շրջանում՝ Նախիջևանի սահմանին, որտեղ անց էին կացվում մարտերը՝ Պասկևիչի կամուրջը։
Արփա գետի կիրճում՝ Վայք քաղաքից 3 կմ հեռավորության վրա գեներալի ինժեներական զորքերը կամուրջ էին կառուցել։ Իր «Ճամփորդական գրառումներում» պատմաբան Խաչբերունին հետևյալ կերպ է նկարագրում կամուրջը․ «Երկու ժայռերից միևնույն հեռավորության վրա, գետի հատակի մի մեծ սալաքարից լայն պատ է բարձրանում կրաշաղախով։ Պատն ավարտվում է երկու խորշով, տեսանելի են դռներն ու պատուհանները։ Որպես խորշերի տանիք ծառայել է կամրջի տախտակամածը, որն, անկասկած, ժամանակին փայտից է եղել»։ Ժողովրդին, ըստ նրա, կամուրջը հայտնի էր «Պասկևիչի» անունով։ Կամուրջը կառուցվել էր ռազմավարական նպատակով:
Մեր օրերում Պասկևիչի կամրջի մասին քչերը գիտեն, չնայած այն պահպանվել է ցայսօր։