Զորանոց Էջմիածնում

Կոորդինատներ՝ 4071585N, 4472928E

XIX դարի կառույց է Էջմիածնի Սուրբ Գայանե տաճարի տարածքում: Ենթադրաբար զորանոց է կամ իջևանատուն: Կամարակապ մուտքի վերնամասում Ռուսական կայսրության զինանշանն է:

Տարվում են տեղեկատվության որոնման աշխատանքներ:

Էջմիածինը, գտնվելով Երևանից 20 կմ հեռավորության վրա, հաճախ է վերածվել ռազմական գործողությունների թաթերաբեմի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ: Նրա տարածքում տեղակայված է եղել ռուսական զորք:

Բ.Իզյումսկու «Իմ անրևույթ ուղեկից» գրքում (Մոսկվա, 1981) Պատմվում է այն մասին, որ Սուրբ Գայանեի վանքում մի անգամ գիշերել է Ալեքսանդր Գրիբոյեդովը Նինայի հետ՝ Թիֆլիսից Թավրիզ ճանապարհին:

«Գրիբոյեդովի Էջմիածին մուտք գործելուն պես՝  սուրբ Գայանեի վանքի բոլոր բնակվողները դուրս եկան նրան դիմավորելու: Ղողանջում էին զանգերը, ծածանվում էին կերպասներն ու տատանվում բուրվառները, հանդիսավոր երգում էին վանականները»…

Գրիբոյեդովին դիմավորում էր Եփրեմ կաթողիկոսը:

«Վանական բարձր պատն իր կլոր աշտարակներով, ամրոցին նմանվող, մռայլ եկեղեցու բազմանկյուն գմբեթները, լռակյաց վանականները սև սքեմներով և սրածայր վեղարներով՝ այս ամբողջը տանում էր դեպի հեռավոր միջնադար…»

Ալեքսանդր Սերգեևիչը հրամայեց կազակներին վրանները խփել վանական պատից անդին: Ինքն էլ իր շքախմբով, ծառաներով և ազգականներով տեղավորվեց քարե տան մեջ հրապարակից ոչ հեռու: