Սուրբ Գևորգի ուղղափառ եկեղեցի Ախթալայում

Կոորդինատներ 41,1507029N,  44,7681551Е

Ախթալա ՝ քաղաք է Լոռու մարզում, որտեղ X դարում հիմնադրվել է Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը: Քաղաքում կան բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում և ուղղափառ: 1801թ. Ալեքսանդր I -ի հրամանագրով Ախթալան վերածվեց Անդրկովկասում Հույն ուղղափառ եկեղեցու կենտրոնի, որտեղ XIX դարի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ սպասարկվում էին բոլոր ազգությունների ուղղափառներն առհասարակ:

Մինչև 1188 թվականը վանքը պատկանում էր Հայ առաքելական եկեղեցուն և միաֆիզիտ էր (հակաքաղքեդոնական): Իվանե Զաքարյանի՝ վրաց Թամար թագուհու կառավարման շրջանում ականավոր քաղաքական գործիչ հավատափոխությունից հետո (1205 թ., թաղված է վանքում) վերածվեց քաղքեդոնականի:

Վանական համալիրը ներառում է գլխավոր տաճարը, սբ.Բարսեղ Մեծի փոքր բազիլիկը և վանահոր աթոռանիստը (ներկայումս փլուզված): Վանքի մերձակայքում չորս ոչ մեծ եկեղցի կա` սբ.Երրորդության, Առաքյալների, Գրիգոր Աստվածաբանի, Հովհան Ոսկեբերանի. բոլորն էլ XIII դարի կառույց են:

1801թ. Ալեքսանդր I-ի հրամանագրով Ախթալան վերածվեց Անդրկովկասում Հույն ուղղափառ եկեղեցու կենտրոնի: Ներկայումս այն ուխտատեղի է հույն ուղղափառների համար, ովքեր յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին Ախթալայում նշում են Աստվածամոր ծննդյան տոնը:

Սուրբ Գևորգ Աստվածաբանի տաճարը գտնվում է ամրոցից փոքր-ինչ հեռու: Այն բազալտե ոչ մեծ շինություն է՝ որի շուրջ 20-ից ավել գերեզման կա: