Կոորդինատներ : 40.9613696N, 44.4178127E
Կովկասյան հետևակային հրետանային գումարտակի 9-րդ դիվիզիայի հրամանատար Կոնստանտին Ավգուստովիչ Վաթերկամֆը թաղված է Լոռու մարզի Պուշկինո գյուղի եկեղեցու բակում։ Սև մարմարյա տապանաքարը տեղադրվել է ընտանիքի, ընկերների և ծառայակիցների կողմից:
Եկեղեցին քանդել են Հայրենական Մեծ պարերազմի ժամանակ, իսկ դրա տեղում դպրոց են կառուցել։
Եկեղեցին քանդելուց հետո ռուս սպայի հուշարձանը տեղափովել է գերեզմանատուն։
Կոնստանտին Ավգուստովիչ Վատերկամպֆը ծնվել է 1856 թ․ մայիսի 14-ին, մահացել 1903-ի օգոստոսի 9-ին։
Պուշկինո գյուղի տարածքում տեղակայված է եղել կազակական հեծելազորային ստորաբաժանումը։ Գյուղը կոչվել է Վերին Գարգառ (ռուսերեն Գեր Գեր)։ Ներքևի հատվածը՝ Ստորին Գարգառ։ Այս հատվածում գիշերել է Ա.Ս.Պուշկինը։ Հետագայում այս տարածքում տեղակայվել են տարբեր զորամասեր, այդ թվում՝ հրթիռային ստորաբաժանում։
Ինֆորմացիաի որոնամն աշխատանքներ են տարվում։